Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում և հաջողություն է մաղթել իրենց կարևոր գործում: Նա ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհը և հույս հայտնեց, որ երիտասարդներն էլ իրենց ակտիվությամբ կմիանան այն մեծ բանակին, որն իրականացնում է կուսակցական գաղափարները:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը ընդգծեց երիտասարդ կուսակցականների դերը: «Ես վստահ եմ, որ կուսակցության գաղափարակիրը դառնալով՝ դուք կօգտագործեք Ձեր գիտելիքներն ու ներուժը ի նպաստ մեր երկրի, հայրենիքի, հասարակության և կուսակցության»,-նշեց Կ. Ավագյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն