Ինչ տրամաբանությամբ են ընտրվում վերանորոգման ենթակա փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Երևան քաղաքի 23 փողոց ենթարկվելու է հիմնանորոգման: Մեկնարկել են աշխատանքները 20 փողոցում, իսկ երեքում կմեկնարկեն մոտ օրերս: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Լրագրողներից մեկը, անդրադառնալով մշտապես հնչող այն բողոքին, թե բարետես հարթ փողոցները կրկին ասֆալտապատում են, հարց ուղղեց փողքաղաքապետին, թե ինչպես են ընտրվում հիմնանորոգման ենթակա փողոցները:

Արեյանը կրկին հիշեցրեց, որ այդ փողոցներից ընդամենը երկուսն են Կենտրոնում գտնվում, մյուսները ծայրամասերում են, և ընտրվում են այն փողոցները, որոնք քայքայված են:

«Այն փողոցները, որոնք մենք վերակառուցում, վերափոխում ենք, տասնամյակից ավել առաջ վերանորոգված փողոցներ են; Վերանորոգվող փողոցները բանուկ հատվածներն են, և բնականաբար, կարիք ունեն թարմացման: Պատահական փողոցներ չեն ընտրվում, և շռայլություններ չեն կատարվում», – ասաց Կ. Արեյանը:

Նա նշեց, թե նույնիսկ կան այնպիսի փողոցներ, որոնք ի սկզբանե սխալ են կառուցված եղել, և իրենք վերանորոգում էին միայն մշտապես կարիք ունեցողները:




Լրահոս