Ուկրաինական իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր Ռուսաստանի քաղաքացի են և Ուկրաինայում աջակցում են անջատողականներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նա նշել է նաև, որ Ուկրաինան Ռուսաստանին բողոք կներկայացնի Մոսկվայի կողմից ահաբեկչության ֆինանսավորման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ. տեղեկացնում է interfax.ru-ն:
«Ուկրաինան համարում է, որ Ռուսաստանն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի տարածքում ֆինանսական ահաբեկչության իրականացմանը, զենքի և լրտեսների մատակարարմանը և ահաբեկիչների աջակցությանը, որոնք հանցագործություններ են կատարում Ուկրաինայի տարածքում», – ասել է Յացենյուկը: