
Ռուս խոշոր գործարարները, ովքեր մտերիմ են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սկսել են դուրս բերել իրենց ակտիվները Լոնդոնից: Այս մասին, հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նարկայացուցչին, տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
Փողերը դուրս են բերվում երկրից՝ Մեծ Բրիտանիայի կողմից որոշ անձանց և ռուսական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների կիրառման սպառնալիքներից հետո: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր, բրիտանական իշխանությունների կարծիքով, մասնակցում են «Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության» դեմ ուղղված գործողություններին: