Շամշյանից ազդված՝ ներկայացել է ոստիկանություն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 23-ին, ոստիկանության Գավառի բաժին է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Սարդարյանը: Ինչպես Գավառից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 19-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակի մոտակայքում ինքը ավազակային հարձակում է կատարել մոտ 45 տարեկան մի կնոջ նկատմամբ: Երիտասարդը դանակի սպառնալիքով կնոջ վզից հափշտակել է ոսկյա վզնոցը՝ կախազարդով: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում: “Քանի որ տելեւիզորով “02”  եմ նայել եւ ինտերնետով կարդացել եմ Շամշյանի նյութերը, թե ինչքան հին գողություններ, հանցագործություններ են բացահայտել ոստիկանները, դաժե 20-21 տարվա հանցագործություններ, մտածեցի՝ եթե հին գողությունները բռնում են, իմ հետեւից էլ կգան, ասեցի՝ հանձնվեմ, դանակն էլ ներկայացնեմ”, – պատմում է երիտասարդը:




Լրահոս