ՀՀ նախագահի մալո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երեւան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի “Հերացի” թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ մատուցվող ծառայությունների որակին: Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացվել է, որ “Հերացի” թիվ 1 հիվանդանոցային համալիրի անմխիթար վիճակում գտնված տարածքները հիմնովին վերանորոգվել են: Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու եւ առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը: Հիմնանորոգվել եւ նոր գույքով հագեցվել է նաեւ “Հերացի” թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թերապևտիկ մասնաշենքի երրորդ հարկը, որտեղ տեղակայված են ընդհանուր թերապիայի կլինիկան, դիաբետոլոգիայի, ինչպես նաև պարբերական հիվանդության կենտրոնները։ Ընդհանուր ծավալով հիմնանորոգվել է 2,520 քմ տարածք, կատարվել է ավելի քան 421 մլն դրամի ներդրում։ Նշվել է, որ ֆինանսական ներդրումներն ամբողջովին իրականացվել են Երևանի պետական բժշկական համալսարանի սեփական միջոցներովՀիվանդանոցային համալիրում շրջայցից հետո, Նախագահը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ծանոթացել է կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի բարելավման նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսների հնարավորություններին, որոնք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում եւ, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը:Ավտոբուսներից մեկով Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակից մեկնել է Շահումյան հրապարակ, որտեղ ծանոթացել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի ներկայացրած “Հայփոստ”-ի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին: “Հայփոստ” ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչը եւ ընկերության պաշտոնատար անձինք Սերժ Սարգսյանին ներկայացրել են “Հայփոստ”-ում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները:
Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երեվանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ