
Ֆրանսիայի կրթության նախարար Լյուկ Շատելը կարգադրել է անհապաղ աշխատանքից ազատել Ռուանի վարժարանի անգլերեն լեզվի ուսուցչուհուն, ով դասաժամին իններորդ դասարանի աշակերտներին ստիպել է մեկ րոպե լռությամբ հարգել թուլուզցի ահաբեկիչ Մոհամադ Մերայի հիշատակը: 56-ամյա անգլերենի ուսուցչուհին, իր հերթին, հիմնավորելով իր արարքը, հայտարարել է, թե Մոհամադ Մերան զոհ է դարձել, իսկ վերջինիս կապը Ալ Քաիդայի հետ ,հորինվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և լրատվամիջոցների կողմից:Հիշեցնենք, Մոհամադ Մերան գնդակահարվել էր հինգշաբթի օրը ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկված օպերացիայի ժամանակ: