Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ից 26-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ՝ 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում բուք, մերկասառույց, տեսանելիության վատացում: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից փոխանցում են, որ քամին հարավ-արևմտյան է 3-8մ/վրկ. մարտի 27-ին, 28-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին, 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-8 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին նույնքան կնվազի:Երևանում մարտի 24-26-ը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է անձրև: 27-ին, 28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:




Լրահոս