Վախճանվել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին, կյանքի 62-րդ տարում վախճանվել է հայ անվանի հրաձիգ Զինաիդա Սիմոնյանը: Նա ԽՍՀՄ բազմակի չեմպիոն էր (1966-1985թթ.), Եվրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., 1976թ., 1979թ.), աշխարհի քառակի չեմպիոն (1974-1981թթ.): ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975թ.): 1996թ. աշխատում էր ՀՀ կրթության և գիտության նախարարության հրաձգության հանրապետական մասնագիտացված մարզադպրոցում: 2008 թվականից մարզադպրոցի տնօրենն էր:ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ էր 2003թվականից:




Լրահոս