Հայփոստը ներկայացրել է նոր ավտոմեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շահումյան հրապարակում  “Հայփոստ” ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչը  եւ ընկերության պաշտոնատար անձինք Սերժ Սարգսյանին ներկայացրել են “Հայփոստ”-ում իրականացվող բարեփոխումները,  ներկայացրել նոր ավտոմեքենաները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները: Նախագահին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խոան Պաբլո Գելիջյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը “ՀայՓոստ”-ի վարորդներին հանձնել է մեքենաների խորհրդանշական բանալիները եւ մաղթել հաջող աշխատանքային գործունեություն: 25 նոր ավտոմեքենաները կփոխարինեն հին ավտոմքենաներին, ինչպես նաև 50 %-ով կավելանա Երեւանի եւ Արագածոտնի մարզի երթուղիների թիվը: Մյուս մարզերի երթուղիների թիվը կավելացվի 2012-2016թթ. ծրագրի շրջանակներում:




Լրահոս