Մադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսը երեկ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում պաշտոնական ներկայացման ժամանակ ցուցադրել է իր խաղային վարպետությունն արքայական ակումբի երկրպագուներին:
Հիշեցնենք, որ կոլումբացի տաղանդավոր ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Նա «Ռեալում» հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: