
Լոնդոնի Բրիքսթոուն թաղամասում գտնվող Վան Գոգի տունը առաջին անգամ 65 տարվա ընթացքում կհանվի վաճառքի Սովիլզ աճուրդում, – տեղեկացնում է The Guardian-ը:Այդ տանը տաղանդավոր նկարիչն ապրել է իր քրոջ` Աննայի հետ 1873-74թթ.: Այստեղ բնակվելու ընթացքում նա սիրահարվել է տանտիրուհու դստերը եւ իր սիրելիին Ջոն Քիթսի ռոմանտիկ բանաստեղծություններից է ուղարկել: Սակայն աղջիկը անպատասխան է թողել երիտասարդ Վան Գոգի զգացմունքներն եւ շուտով նկարիչը տեղախոխվել է Քենինգթոն: Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են այն վաճառել ավելի քան 400 հազար ֆունտ սթեռլիգով: