Նախօրեին Երեւանի “Փարվանա” ռեստորանային համալիրում բազմաթիվ պարսիկներ նշել են մուսուլմանական աշխարհի նոր տարին` Նովրուզ- Բայրամը: Ողջ երեկոյի ընթացքում ռեստորանային համալիրում պարբերաբար հնչել է պարսկական երաժշտություն: Պարսիկների պատվերով նվագարկչի մեջ է տեղադրվել պարսական սկավառակ, ինչ էլ նրանց ոգեւորել է: Հյուրերը չեն բավարարել պարահրապարակով եւ օգտվելով հայ երգիչների բեմից բացակայելու փաստից` ոմանք բարձրացել են բեմ եւ սկսել այնտեղ պարել: Երբ ռեստորանի տնօրինությունը մի քանի անգամ հայտարարել է, որ նրանց պատվերն ավարտվել է, պարսիկներն ըմբոստացել են եւ սուլոցներով ու բղավոցներով շարունակել պահանջել պարսկական երաժշտություն: Երեկոյի հաղորդավարը ստիպված պարսկերեն բացատրել է հյուրերին, որ պետք չէ աղմկել, ինչը դուր չի եկել գինովցած հյուրերին: Ի նշան բողոքի, նրանք հեռացել են եկել ռեստորանային համալիրից:
ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՓԱՐՎԱՆԱՅՈՒՄ (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ