ԼՂՀ Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է երեկ Քաշաթաղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասներին.
«Ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գառնիկ Ավետիսյանին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ավետիսյանը, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռուբեն Խլղաթյանն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Արթուր Բաղդասարյանը ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է»: