
Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Լուվրը, անցյալ տարի ամենաշատ այցելուներն է ունեցել: Ինչպես հաղորդում է BBC-ն, Art Newspaper թերթի անցկացրած հետազոտության համաձայն՝ 2011թ. Լուվր է այցելել շուրջ 8.9 մլն մարդ, ինչը մոտ 5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն է, եռյակը եզրափակում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը: