Մարդիկ պարբերաբար գումար են ստանում, լինի դա բանկից, խանութից, թե վճարման այլ կետից: Կեղծ փողեր, բարեբախտաբար, մեր երկրում այնքան էլ շատ չեն շրջանառվում: Բայց և պատահում են դեպքեր, երբ քաղաքացին փաստի առաջ է կանգնում:
Որպես կանոն կեղծվում են խոշոր թղթադրամները, ինչն էլ նշանակում է, որ կորուստը սպասվածից էլ մեծ է լինում: Armlur.am-ն այս անգամ փորձեց հետաքրքրվել, թե գնումներ կամ վճարումներ կատարելիս քաղաքացիները ստուգում են վերադարձված դրամի իսկությունը:
Հետաքրքիր է, որ շատերն էին խոստովանում, թե դրա անհրաժեշտությունը կա, բայց և նշում էին, որ հազվադեպ են վերադարձվող գումարը ստուգում:
Շատերն էլ իրավացիորեն նկատեցին, որ գումարի չափն իրենք կարող են պարզել, բայց թղթադրամների կեղծ կամ իրական լինելը երբեմն անզեն աչքով անհնարին է նկատել և դրա համար մասնագիտական ունակություններ են պետք:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան