ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՈՅԿՈՏ

Գազային համաձայնագրերի շուրջ պայքարը տեղափոխվել է նաեւ երիտասարդական խորհրդարան: Երիտխորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները երեկ իրենք էլ են բոյկոտել նիստը եւ տապալել այն: Նիստի սկզբում երիտասարդական խորհրդարանի իշխանական թեւը ներկայացնողներից շատերը չեն եկել: Երբ որոշ ժամանակ անց, երիտասարդներին բերման ենթարկելով, փորձել են քվորում ապահովել, արդեն ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները, ի նշան նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ապօրինությունների դեմ բողոքի, բոյկոտել ու դահլիճից դուրս են եկել` քվորումի բացակայության պատճառով տապալելով նիստը:

 

 

 

ԴԻՄՈՒՄ ՉԿԱ

ԱԺ իշխանական պատգամավորները կարծես թե մտադիր չեն պատասխանատվության կանչել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին` իրենց էլեկտրոնային քվեարկության համակարգից օգտվելու քարտերը վերցնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ Փոստանջյանի քայլից հետո ՀՀԿ-ականները նրա արարքը որակեցին գողություն կամ գրպանահատություն: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրենք այդ առնչությամբ որեւէ դիմում կամ գրավոր այլ փաստաթուղթ չեն ստացել, հետեւաբար չկա նաեւ որեւէ իրավական գործընթաց: Իսկ Զ. Փոստանջյանը պնդում է, որ ինքն այդ քայլին է դիմել քաղաքական նկատառումներով՝ որպես պայքարի վերջին միջոց:

 

 

 

ԲՈՒՌՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վերջերս թեկնածուական թեզ է պաշտպանել: Սահակյանի մամլո խոսնակ Մարգարիտա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «Պարոն Սահակյանը պաշտպանել է նոյեմբերի վերջին, թեման՝ «Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում», ու նշեմ, որ շատ բուռն պաշտպանություն է եղել, եղել են բազմաթիվ հարցադրումներ, ակտիվ, ինչպես որ կարգն է, ընդդիմախոսներով»: Այսպիսով՝ Արման Սահակյանը, 2011թ. հունիսի 22-ից ստանձնելով իր պաշտոնը, հընթացս նաեւ սովորել է, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում պետական գույքի կառավարումը: Վատ ավանդույթ չէ:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐՈՒՅԹ

Երեկ ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը վարույթ ընդունեց «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ-ների կողմից ներկայացրած դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի: ԱԺ էթիկայի հանձնաժողովի տեղակալ Դավիթ Հարությունյանը, խոսելով այդ դիմումի մասին, ասաց. «Մենք, որպես կանոն, անդրադարձ ենք կատարում այն դեպքերին, երբ դատական պաշտպանության հնարավորություն չկա, եթե որեւէ մեկը վիրավորվել է, ապա խնդրեմ, թող դիմեն»: Հիշեցնենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները եւս ստորագրահավաք են կազմակերպել՝ Բադեյանի վարքն էթիկայի հանձնաժողովում քննելու համար:




Լրահոս