GPS եվ WiFi համակարգեր` նոր ավտոբուսներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետերանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապրի վարչությունից, բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը եւ չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության եւ աջակցության ծրագրի համար, նշելով, որ այն էապես կնպաստի Երեւան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը:Այնուհետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երեւան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը: Նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը, ինչպես նաեւ դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղեւորները կարող են հետեւել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi համակարգ է լինելու:Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղեւորներին կսպասարկեն անվճար: 




Լրահոս