
Մարտի 15-ին ահաբեկիչ Մուհամմադ Մերայի կողմից սպանված ֆրանսիացի զինվոր Աբել Շենուֆի հղի ընկերուհուն թույլատրել են ամուսնանալ նրա հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, դա ունի միանգամայն տրամաբանական հիմնավորում. ամուսնությունը, թեկուզ եւ հետմահու, կնոջը հնարավորություն է տալիս երեխայի հայր համարել մահացած զինվորականին: Ֆրանսիայի օրենսդրությունը նման դեպքերում ամուսնանալու հնարավորություն է տալիս միայն երկրի նախագահի թույլտվությամբ: Չի բացառվում, որ այժմ զինծառայողի այրին կարող է պետական արտոնություններ և նպաստներ ստանալ: