
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Kicker պարբերականի հետ և նշել է, որ իր հաջորդ գլխավոր առաջադրանքը Գերմանիայի հավաքականում «Եվրո-2016»-ի ուղեգիր նվաճելն է:
«Այս պահին ինձ համար լավագույն տարբերակը Գերմանիայի հավաքականում աշխատանքը շարունակելն է: Այժմ մեր գլխավոր խնդիրը «Եվրո-2016»-ի ուղեգիր ձեռք բերելն է:
Այժմ մոտիվացված եմ այնպես, ինչպես Գերմանիայի հավաքականում աշխատանքի առաջին օրը: Այո, մենք հսկայական հաջողության հասանք, բայց կան այլ նպատակներ ևս, որոնց մենք ցանկանում ենք հասնել»,- նշել է մասնագետը: