
Հայ ազգային կոնգրեսը մարտի 30-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի: Երեւանի քաղաքապետարանն իր մարտի 20-ի որոշմամբ, ի գիտություն է ընդունել “Հայոց Համազգային Շարժում” կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի՝ մարտի 30-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հանրավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ: Հանրահավաքից հետո ՀԱԿ-ը երթ կանցկացնի հետեւյալ ուղություններով. Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ: