
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ մինչեւ 2019 թվականը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նոր պայմանագրի համաձայն՝ Ագուերոն կշարունակի շաբաթական ստանալ 200 հազար ֆունտ ստերլինգ, քանի որ ավելին թույլ չեն տալիս ՈւԵՖԱ-ի ֆինանսական «Ֆեյր-փլեյի» կանոնները։
Սակայն դրա փոխարեն կաճի 26-ամյա ֆուտբոլիստի բոնուսների չափը, ինչի շնորհիվ արգենտինացու աշխատավարձը զգալիորեն կավելանա։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 52 միլիոն ֆունտ ստերլինգ։