Դպրոցի տնօրեն դպրոցի հաշվին կենցաղային տեխնիկայով է ապահովել սեփական տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացում կատարելու համար:Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ “Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց” ՊՈԱԿ-ի տնօրենը, 1996 թվականից աշխատելով հիշյալ դպրոցում, հաստատապես իմանալով նույն դպրոցի գրադարանավարի կողմից աշխատանքից ազատվելու կապակցությամբ դիմում ներկայացնելու և ՌԴ-ում գտնվելու հանգամանքի մասին, չեղյալ չի համարել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և 2011թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշխատավարձի վճարման ցուցակներում կեղծել է նրա ստորագրությունը` յուրացման եղանակով հափշտակելով գումար:2011թ. սեպտեմբերի 8-ին “Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց” ՊՈԱԿ-ի միջոցներով Պլազմա-Վան” ՍՊ ընկերությունից հիշյալ դպրոցի տնօրենը ձեռք է բերել կենցաղային տեխնիկա, սակայն դրանք տեղադրել է իր տանը:Բացի այդ, իմանալով, որ իր տղայի կինը` նույն դպրոցի հաշվապահը, աշխատանքի չի հաճախում, օժտված լինելով հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ, իր ընտանիքի անդամներին աշխատավարձ ստանալուն աջակցելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, անձամբ է կատարել հաշվապահի պարտականությունները` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:




Լրահոս