Armenian text to speach

ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մեր պրակտիկայում ես ականատես եմ եղել նման որոշումների կայացմանը, եւ նման իրավիճակ չի եղել, որ ձեռքով քվեարկենք, ու դրա համար առանձին արձանագրություն կազմվի, հաշվիչ հանձնաժողովում որոշում կայացվի»:

Հովհաննես Մարգարյան 168.am
Կարծում ենք՝ վաղուց արդեն պարզ է, որ Հայաստանի ԱԺ-ի եւ իշխանական կուսակցությունների պրակտիկան ճիշտ աշխատանքի չափանիշ չի կարող լինել, հատկապես եթե այդ պրակտիկայի մասին խոսում է ՕԵԿ-ական պատգամավորը: Արդեն հայտնի տխրահռչակ քվեարկության ժամանակ հաշվիչ հանձնաժողովը, ըստ էության, իր բուն գործը չէր արել, այդ պատճառով էլ 77 կողմը դարձավ 72, ինչը կրկին ապացուցեց, որ մեր Աժ-ն ավելի շատ հանրապետականների գրասենյակ է, քան խորհրդարան: Փաստորեն, ՀՀԿ-ի կույրաղիքի համարում ունեցող ՕԵԿ-ական պատգամավորը խոստովանեց, որ նման անհեթեթություններն ԱԺ-ի համար նորմալ երեւույթ են:

 

 
«Մենք ընդամենը առողջ ապրելակերպի քարոզչական աշխատանքներ ենք տանելու լրագրողների հետ, հասարակական կազմակերպությունների հետ»:

Դերենիկ Դումանյան «Ազատություն»
Այսպիսով՝ առողջ ապրելակերպի կիսաառողջ քարոզչության համար պետբյուջեից հատկացվել է 10 մլն դրամ: Փաստորեն, Հայաստանում անիմաստ խորհրդատվությունների ու քարոզչությունների վրա ավելի շատ գումար է գնում, քան բուն խնդիրների լուծման: Մի՞թե պետք է նախարարության աշխատակիցը մեզ սովորեցնի, թե ինչ է առողջ ապրելակերպը: Դրա փոխարեն նրանք ավելի լավ կանեն` իրենց բուժհաստատությունների բժիշկներին սովորեցնեն, թե ինչպես վարվել հիվանդների ու հաճախորդների հետ, որ այդպես էլ չսովորեցին: Այ դա ուղղակի կլինի առողջ ապրելակերպին ուղղված քայլ:

 

 
«Երեք հատը մեկի հետ կարելի է փոխել… իմ մեկ քարտն արժի ընդդիմության երեք քարտը»:

Աշոտ Աղաբաբյան 1in.am
Դե իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորը, որը կոչումով Գալուստ Սահակյանի աներձագն է, ճիշտ է ասում, որ ՀՀԿ-ական պատգամավորի քարտն այսօր ընդդիմության հազար պատգամավորի քարտ արժե, որովհետեւ բոլոր տխրահռչակ ու հակաժողովրդական որոշումները քվեարկելիս հաշվի են առնվում հենց ՀՀԿ-ականների ձայները: Այնպես որ, ՀՀԿ-ական քարտը մեր երկրում որոշիչ է, համազգային թալանին նպաստող, ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարում մեծ դեր ունեցող: Եվ հետո, ՀՀԿ-ական քարտերն այդքան հեշտ չեն ստանում, ծանոթ, բարեկամ, փեսա, բաջանաղ, քավոր պետք է խառնել իրար… Դրա համար էլ այն արժեք ունի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս