Հաղորդավար, շոումեն, հումորիստ Արմեն Պետրոսյանը` Մենչը, տարիների առաջ որոշել է տնտեսագետ դառնալ: Սակայն կյանքը նրա համար այլ ուղի է ընտրել, սիրված դերասանն այնքան է խորացել ՈւՀԱ (КВН)-ի ու հումորի անսահման աշխարհի մեջ, որ մոռացել է իր` տնտեսագետի մասնագիտության մասին:
Armlur.am-ի զրուցակիցը պատմեց, որ հումորի ոլորտում կայանալու համար շատ երկար ու դժվարին ճանապարհ է անցել: Բայց մշտապես թիմային աշխատանքը, իր գործի նկատմամբ հավատը, վստահությունը նրան ստիպել է անընդատ առաջ նայել: Անգամ եղել է ժամանակահատված, երբ ՈւՀԱ-ի խաղերին մասնակցելու համար գումար չեն ունեցել ու պարտքով են գումար հայթայթել:
Արմեն Պետրոսյանի սկզբունքն է ինչ-որ բան չանել ուղղակի էկրանին երեւալու համար:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում