
Ֆրանսիայի դատական փորձագետները հրապարակել են Մուհամմադ Մերայի՝ Թուլուզում 7 երեխա սպանած հանցագործի, դիահերձման արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության՝ Մերան մահացել է երկու հրազենային վնասվածքներից: Բացի այդ, նրա մարմնում հայտնաբերվել է մոտ 20 փամփուշտ, որոնց մեծ մասը հայտնաբերվել են նրա վերջույթներում,-հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին թուլուզյան հրաձիգ Մուհամմադ Մերան սպանվել է՝ ոստիկանության գրոհի ժամանակ, դաժան փոխհրաձգության ընթացքում: