Սահակաշվիլիի կուսակցությունն առաջարկում է Վրաստանում անջատել ռուսական ալիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը մշակել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է արգելել Վրաստանում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը: Փաստաթղթի հեղինակն է Գեորգի Բարամիձեն:

«Հարկավոր է լուծել այդ խնդիրը և ուղղակի չնայել այդ հեռուստաալիքները, որովհետև նրանք այնպիսի բաներ են պատմում Ուկրաինայի մասին, որ ինձ թվում է, թե գտնվում եմ վիրտուալ աշխարհում, – «Իմեդի» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է այդ կուսակցության պատգամավոր Միխաիլ Մաչավարիանին:

Ռուսաստանյան հեռուստաալիքները Վրաստանում դադարել էին հեռարձակվել 2008թ.-ին: 2012թ.-ին «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո ռուսաստանյան հեռուստատեսությունը հայտնվել է կաբելային հեռարձակման ցանցում, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս