Տոկիոյում բացվել է խանութ, որը վաճառքի է ընդունում սպիրտային խմիչքներ: Այստեղ կարելի է հանձնել այն բոլոր ալկոհոլային խմիչքները, որոնք մարդիկ նվեր են ստացել, սակայն չեն պատրաստվում խմել: Դրանք են` սակե, վիսկի, օղի, գինի, անգամ՝ գարեջուր:
Ճապոնացիների փոքր բնակարանների համար ավելորդ իրերի խնդիրը միշտ արդիական է: Դե իսկ փողն էլ երբեք ավելորդ չի լինում:
Խանութը ապրանքը վերցնելու միայն մեկ պայման է առաջ քաշում՝ չվնասված փաթեթավորում.տեղեկացնում է Kedem կայքը:
Գնորդները կարող են այս խանութում գտնել արտասահմանյան արտադրության բազմաթիվ խմիչքներ, որոնք տարիներով պահվել են նախկին տերերի բարերում: