
Նյու Յորքում աճուրդի կհանվի լեգենդար Էլվիս Փրեսլիի նկարը: Կտավը, որը գնահատվել է 30-50 միլիոն դոլար, շատ խորհրդանշական անուն ունի` “Երկակի Էլվիսը”: Այն ստեղծվել է 1963թվականին, երբ ամերիկյան երիտասարդության կուռքը փառքի գագաթին էր: Նկարում ռոքն-ռոլի արքան պատկերված է կովբոյի կերպարով: “Երկակի Էլվիսը” աճուրդից առաջ ,Ճամփորդել էե Լոս Անջելեսի, Հոնկոնգի և Լոնդոնի թանգարաններով: