
Գագիկ Շամշյանն այսօր արձանագրել է, թե ինչպես է “Մերսեդես G 500″մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում խախտում երթեւեկության կանոնները: Ավտոմեքենայի դիմապակուց բացակաել է ԱՊՊԱ կտրոնը: armlur.am-ին Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան սպասարկում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին: