
Մինսկի խմբի համանախագահները լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված լարվածության ուժեղացման, բռնությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ:
Նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ:
ԵԱՀԿ համանախագահները կոչ են արել հակամարտության կողմերին՝ զոհերից խուսափելու պարտավորություն վերցնել, ինչպես նաև հրաժարվել գյուղերի և քաղաքացիական բնակչության դեմ կանխամտածված գործողություններից: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին նվազեցնել լարվածությունը և պահպանել զինադադարի սկզբունքները:
Կողմերը ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման անհրաժեշտությունը: