
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցն է:Այս կապակցությամբ Երեւանի` Կոմիտասի անվան պանթեոն այսօր այցելեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք նախարարներ ու այլ պաշտոնյաներ: Ներկա էին նաեւ Մարգարյանի ընտանիքի անդամներ: Հոգեհանգստի կարգից հետո նախագահն ու պաշտոնատար այլ անձինք ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: