Թայվանում ավիավթարից 51 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանում Trans Asia Airways ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի արդյունքում զոհվել է 51 մարդ: Այդ մասին տեղեկացնում է TaiwanNews-ը: Ինքնաթիռում 54 ուղևոր է եղել և թռիչքային անձնակազմի 4 անդամ: Այն բանից հետո, երբ օդանավը տեղական օդանավակայաններից մեկի մոտ բախվել է գետնին, հրդեհ է սկսվել, որը տարածվել է երկու բնակելի տների վրա:

Տեղական չվերթ կատարող ATR-72 ինքնաթիռի թռիչքը հետաձգվել էր ուժեղ անձրևի պատժառով, որն իր հետ բերել էր Մամո Թայֆունը: Չնայած օդերևութաբանների զգուշացմանը, օդաչուները թռչելու որոշում են կայացրել: Ականատեսների խոսքով, ուժեղ քամու պայմաններում օդաչուները երկու անգամ փորձել են վայրէջք կատարել: Երկու օդաչուներն էլ 20 հազարից ավելի թռիչքաժամ ունեն: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ բոլոր տուժածները ուժեղ այրվածքներ են ստացել, նրանցից մեկը ծանր վիճակում է:




Լրահոս