
Աբխազիայում Հայերի միության նախագահ Խաչիկ Մինասյանի նախաձեռնությամբ, Սուխումիի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում անցկացվել է հայոց լեզվին նվիրված միջոցառում: Ինչպես հայտնում է, Երկրամաս թերթը, Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվել է լեփ- լեցուն դահլիճում: Երեք ժամ տեւած միջոցառման ընթացքում Աբխազիայի գրեթե բոլոր հայկական դպրոցների սաների մասնակցությամբ հնչել են հայ հայտնի բանաստեղծների` մայրենիին նվիրված ստեղծագործությունները: