
Armlur.am-ը կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխմարզպետ է նշանակել: Նրա հրամանով Կարեն Հակոբյանը նշանակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ:
Նշված է, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Կարեն Հակոբյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: