Դատավորը հարստացել է 2.5 մլն-ով և Toyota գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նորություն չէ, որ այս կամ այն պաշտոնյան կարողանում է կարճ ժամանակում հարստանալ և նորանոր ունեցվածքներ ձեռք բերել: Դա է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողով պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի դրամական միջոցներն ավելացել են 2,5 մլն դրամով և այժմ նա ունի 5 մլն դրամ: Նա մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամ է վաստակել, որը գոյացել է կենսաթոշակի և աշխատանքի վարձատրության հաշվին: Թերևս դատավորի գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել 12 միլիոն դրամով ձեռք բերած «TOYOTA CAMRY» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը հայտարարագրել է 6,5 միլիոն դրամի միջոցներ: Բացի այդ, նա ունեցել է 13,8 միլիոն տարեկան եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:  Հայաստանում տիրող պարագայում սա էապես շքեղություն է:

Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտարարագրել է ընդամենը 400 հազար դրամ դրամական միջոցներ: Նա 2013 թվականին ունեցել է 8,8 միլիոն դրամի եկամուտ, որն էլ միայն աշխատավարձից է գոյանում: Փաստորեն` նա այնքան էլ տնտեսող չէ և այդքան գումար վաստակելուց հետո նրա հաշվին մնացել է միայն 400 հազար դրամ:




Լրահոս