Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդը պատրաստ է ռեկորդային տրանսֆերներ իրականացնել այն դեպքում, եթե դա նվաճումներով կապահովի թիմին.
«Չենք վախենում հսկայական գումարներ ծախսել տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ռեկորդային է կամ ոչ: Կարևորն այն է, որ ձեռք բերենք որակյալ ֆուտբոլիստի, որի կարիքը կզգա թիմի գլխավոր մարզիչը», – ասել է նա:
Նա նշել է, թե ակումբը չունի հստակ սահմանված տրանսֆերային բյուջե: «Մենք լավ հովանավորներ ունենք և ֆինանսապես կայուն վիճակում ենք: Սակայն սա չի նշանակում, որ անիմաստ գումարներ ենք վատնելու տրանսֆերների վրա: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գնելու է այն ֆուտբոլիստների տրանսֆերները, որոնք մեզ կառաջարկի Լուի վան Գալը», – ասել է ակումբի փոխնախագահը: