
Զալցբուրգում` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայրենի քաղաքի հին տներից մեկի ձեղնահարկում հայտնաբերվել է նոտաների տետր: Գտածոն բոլոր իմաստներով արտասովոր են գնահատել: Մասնագետները դրանում հայտնաբերել են նախկինում անհայտ դաշնամուրային գործ, որի հեղինակը հենց ինքը` Մոցարտն է:Փորձագետները գտնում են, որ Մոցարտը այդ գործը գրել է 1768-ին, երբ 12 տարեկան էր: Տետրում տեղ գտած մյուս գործերի հեղինակը Ամադեուսի հայրն է` Լեոպոլդ Մոցարտը, որը ևս կոմպոզիտոր է եղել: Ձեռագրաբանները պարզել են, որ տետրի վրայի իտալերեն գրությունը արել է Մոցարտ ավագը: Գրված է` “Սենյոր Ջովանի Վոլֆգանգ Մոցարտի սեփականությունը”: Պարտիտուրը 3 էջ է զբաղեցնում: Ըստ երաժշտագետների` արդեն այդ գործում երեւում է ապագա հանճարը: