
Մարտի 24-ին, ժամը 22.01-ին Վանաձոր քաղաքի առողջապահական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.40-ին ջրից թունավորումով առողջական կենտրոն է տեղափոխվել քաղաքի Տավրոս 18 փողոցի թիվ 50ա տան բնակչուհի 1972 թ. ծնված Նելլի Բարխուդարյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:Այս մասին armlur.am–ին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը։