Կառավարությունը դեմ չարտահայտվեց ՀՀԿ-ականների նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր դրական եզրակացություն տվեց  Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Վահրամ Մկրտչյանի, Կարինե Աճեմյանի, Խոսրով Հարությունյանի և Գագիկ Մելիքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝  ԱԺ-ի կողմից ընտրված կամ նշանակված անձն իր հրաժարականի մասին դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում, որից հետո,  եթե տվյալ անձը  3  օրվա ընթացքում հետ է վերցնում իր դիմումը, ապա նիստը վարողն այդ մասին առաջիկա նիստում տեղեկացնում է ԱԺ-ին, իսկ հետ չվերցնելու դեպքում նրա հրաժարականը համարվում է ընդունված:

Սակայն   ԱԺ կողմից նշանակված ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի  հարցը ստացել է այլ   իրավակարգավորում՝ նկատի ունենալով, որ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքով հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար սահմանված է 15-օրյա ժամկետ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» օրենքով՝ 10-օրյա ժամկետ:

Եվ դա է պատճառը, որ  օրենքներում փոփոխություն կատարելը անհրաժեշտ է, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված անձանց համար սահմանված է մեկ սկզբունք, բացի այդ օրենքի  ընդունմամբ կվերանան  հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ  «Վերահսկիչ պալատի մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մաuին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»   օրենքներում ամրագրված  ժամկետների տարբերությունը:




Լրահոս