«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին 100 օրվա ամենանշանակալի արդյունքն այն է, որ Երեւանը մի տեակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից, հրաժարականի պահանջներից։ Սա, իհարկե, կարող է բացատրվել ամռան շոգերով եւ քաղաքական սեզոնի փակմամբ։ Կարող է լինել սակայն բոլորովին այլ բացատրություն. պարզապես ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում։ Սրա համար ուներ հիմնավոր պատճառ, նրա եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ տարիների ընթացքում աճող լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանար: Այս է պատճառը, որ Աժ նախագահի պաշտոնում Աբրահամյանն ամեն ինչ անում էր, որպեսզի կառավարության գործունեությանը վերաբերվող քննարկումները մաքսիմալ տպավորիչ լինեն եւ ընդգրկում ստանան:
Սա չի նշանակում, իհարկե, թե այդ բողոքները կամ քննարկումները նա ինքն էր կազմակերպում: Սա նշանակում է, որ նա իրենից կախվածն էր անում, որ այդ քննարկումները հնարավորինս լայն քաղաքական արձագանք ստանան: Արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը դարձավ անխուսափելի, որովհետեւ նրա դեմ միավորվել էին ոչ միայն ոչ իշխանական քառյակի ուժերը, այլ Հովիկ Աբրահամյանը իր խորհրդարանական հենարանով։
Առջեւում քաղաքական աշունն է, եւ այդ աշնան ընթացքում միայն կերեւա, թե որքանով են սերտաճած ոչ իշխանական քառյակն ու Հովիկ Աբրահամյանը եւ սերտաճա՞ծ են արդյոք»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։