Կիրակի օրը Սերժ Սարգսյանը կմեկնի Ծաղկաձոր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կիրակի օրը Սերժ Սարգսյանը մեկնելու է Ծաղկաձոր մասնակցելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման արարողությանը եւ անձամբ հաղթողին հանձնելու անվանակարգով սահմանված «Նախագահի մրցանակ»-ը :

Այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պարգեւատրման ընդհանուր բյուջեն կազմում է 155 միլիոն 840 հազար դրամ, որից 108 միլիոնը նախատեսված է մրցանակային ֆոնդի համար:

Միջոցառմանը ներկա են լինելու մարզպետերը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաբաթ օրն էլ նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա մասնակցելու է շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունենալու  Մարտունի քաղաքում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։   




Լրահոս