Խոսքի ազատության օրը Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի լրագրողների “”Ասպարեզ”” ակումբը ամեն տարվա մարտի 25-ը նշում է որպես խոսքի ազատության օր: Գյումրիում երեկ  նշել են վերոհիշյալ տոնը: Գագիկ Շամշյանը, armlur.am -ին հայտնել է, որ  տոնի առթիվ տեղիէ  ունեցավ պարգեւատրում:Պարգեւատրման կազմակերպչական խումբը, ուսումնասիրելով 11 հոգուցեւ կազմակերպություններից ստացված ավելի քան 23 առաջարկներ, մարտի 25-ին կազմակերպված միջոցառման ընթացքում պարգեւատրել է այն անձանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել խոսքի ազատության ապահովման եւ կայացման գործում: Առաջինը պարգեւատրվել է գյումրեցի լրագրավաճառ, ազատամարտիկ Արա Հայրիկյանը, ով անցած 15 տարում միայնակ մոտ քառորդ միլիոն օրինակ, 25 անուն լրագիր է վաճառել, հիմնականում՝ հեծանիվով: Պարգեւատրվել է  հասարակաան ակտիվ գործնեություն ծավալած Լալա Ասլիկյանը, ով “”Բանակն իրականում” եւ բնապահպանական մի շարք խմբերում բանակային սպանությունների եւ շրջակա միջավայրի ոչնչացման դեմ լավագույնս է օգտվել արտահայտման ազատության հնարավորություններից՝ հետեւողականորեն իր բողոքի ձայնը բարձրացնելով պիկետներում, բողոքի երթերում եւ ցույցերում:Այնուհետեւ պարգեւատրվել է  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը, ով, գործելով օրենքի շրջանակներում, բարեխղճությամբ վարելով զրպարտւթյան եւ վիրավորանքի հարցերով՝ “”Իրավունք”” ու “”Երկիր”” թերթերի դեմ գործերի դատաքննությունները, դրսեւորել է մասնագիտական բարձր որակներ եւ առաջին անգամ մամուլի դեմ ներկայացված այսօրինակ գործերով մերժել է հայցերից առաջինը ու հիմնականում մերժել է երկրորդը՝  փաստորեն առաջին անգամ կիրառելով բոլոր այն չափանիշները, որոնք հետագայում արտացոլվեցին ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ:Պարգեւատրվել է  նաեւ լրագրող եւ հրապարակախոս Վահան Իշխանյանը, ով 2004-2012 թթ իր ուսումնասիրություններով եւ հրապարակումների շարքերով բացահայտել ու հանրությանն է ներկայացրել Աբխազիայում եւԹուրքիայի հյուսիսարեւելյան շրջաններում բնակվող համշենահայության մշակութային շերտերը:Վերջում պարգեւատրվել է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որի մրցանակը տրվեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին: Այս կոմիտեն իր գործնեության 9 տարիների ընթացքում հետեւողականորեն պաշտպանել է խոսքի ազատությունը, լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքները:




Լրահոս