
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինաի կարծիքով թմրանյութերի օրինականացումը կարող է նվազեցնել թմրաբիզնեսի հետ կապված հանցագործությունների մակարդակը: Այս հարցի քննարկման համար նախագահը հատուկ գագաթաժողով է հրավիրել՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների մասնակցությամբ, չնայած Նիկարագուայի, Սալվադորի եւ Հոնդուրասի պետական այրերը վերջին պահին հրաժարվել էին մասնակցելուց: Կենտրոնական Ամերիկայի երկրների միջոցով հարավամերիկյան երկների թմրավաճառները իրենց ապրանքը տեղափոխում են ԱՄՆ: Թմրավաճառքների ակտիվ գորոծողություններից հատկապես տուժում է Գվատեմալան, Հոնդուարասը եւ Սալվադորը,- գրում է BBC-ն: