Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նամակ է տարածել, որով խնդրում է վերանայել Հովհաննես Թամամյանի պատժաչափը:Ստորեւ ներկայացնում ենք նամակը.ՀՀ դատարանների խորհրդի նախագահ Ա. ՄկրտումյանինՀՀ գլխավոր դատախազ Ա. ՀովսեփյանինԶանգվածային լրատվամիջոցներին. Հայաստանի սամբոյի ֆեդերացիանև շուրջ մեկ տարի ուշադրությամբ հետևելով ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը, 2012թ. մարտի 23-ինև Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճիռըև ազատազրկում 4 տարի ժամկետով, համարում է անսպասելի եւ չափազանց խիստ: Բանն այն է, որ Հովհաննես Թամամյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ է, գլխավորում է Ձեռնամարտի եւ ինքնապաշտպանության հանձնաժողովը, սամբոյի ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի, ԽՍՀՄ ՆԳՆ, ,Դինամոե ԿԽ բազմակի չեմպիոն և համամիութենական ու միջազգային մրցաշարերի հաղթող է:Հանդիսանալով Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, նա միշտ էլ առանձնացել է որպես պարտաճանաչ, կազմակերպված, համեստ և կամային բարձր հատկանիշներ ունեցող մարզիկ:Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երաշխավորությամբ Հովհաննես Թամամյանն ընդունվել է Վիլնյուսի ՆԳՆ բարձրագույն դպրոց, ավարտելուց հետոև աշխատել Լիտվայի ՆԳՆ-ում, շարունակելով մարզվելև հանդես եկել Հայաստանի սամբոյի և ձյուդոյի հավաքականներում: Վերադառնալով Հայաստան, ՆԳՆ համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և օրինակելի ծառայության ու վաստակի համար արժանացել ոստիկանության գեներալ-մայորի կոչման:Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ, Հ. Թամամյանը մշտապես օգնել է հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին, ցուցաբերել նյութական և բարոյական աջակցություն: Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի տարիներին նույնպես Հովհաննես Թամամյանը օգնել, օժանդակել է ինքնապաշտպանության ջոկատներին, վիրավոր մարտիկներին ու զոհվածների ընտանիքներին:Իր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, մարդկային եւ մասնագիտական բարձր հատկանիշներով, Հովհաննես Թամամյանը հանդիսանում է հայկական սամբոյի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը:Հայաստանի սամբոյի ֆեդերացիանև դիմելով իրավասու մարմիններին, խնդրում է, հնարավորության դեպքում վերանայել նրա պատժաչափը, համարելով, որ պետք չէ մոռանալ մարդու արժանիքները, արժեզրկելև տասնամյակների վաստակը:Ցանկացած մահկանացու սխալվելու իրավունք ունի, մեզանից ոչ ոք երաշխավորված չէ դրանից: Մեր պարտքն է ըմբռնելև տարիներով ազնիվ աշխատած և ծառայած, հանցավորության դեմ պայքարած մարդու սխալը: Նման խիստ դատավճռի նա արժանի չէ:Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Լեւոն Հայրապետյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խնդրում է վերանայել Թամամյանի պատժաչափը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ