«Չելսին» ներկայացրել է, թե ինչ պայմաններում թիմը բաց կթողնի Բելգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Լոնդոնցիները ցանկանում են հարձակվողի դիմաց ստանալ 28 մլն եվրո: Նրանով հետաքրքրվում են մի քանի ակումբներ: Ներկայում նա մարզվում է «Անդերլեխտում», որի սանն էլ հանդիսանում է: «Էվերթոնում» անցկացրած նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: