ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օմաբայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ երեկ տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթացքում, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: “Օբամային հիշեցրեցի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է չի կարողանում լուծել: Եվ քանի որ այս հարցը փակուղի է մտել, խորհուրդ տվեցի, որ մենք ադրբեջանցիների հետ խոսենք, իսկ Մինսկի խմբի երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, Հայաստանին փորձեք համոզել, որ այս խնդիրը լուծենք”, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Էրդողանը:Էրդողանը Օմաբային է ներկայացրել իրենց դժգոհությունը Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւի մասին,- տեղեկացնում է թուրքական Sabah-ը: