Դատախազը կներկայացնի Հ. Հարությունյանի պատժաչափը. դատավճիռը կլինի ավելի ուշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Տրոիցյան դատարանը լսումներ կանցկացնի Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով: Հիշեցնենք, որ 2013 թ.-ի հուլիսի 13-ին նրա վարած «Կամազը» բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:

ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ սպասվում է նաև մեղադրյալի փաստաբանների ավարտական խոսքը: Հ. Հարությունյանին կընձեռվի վերջին խոսքի իրավունք, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճռի կայացման համար: Ըստ ամենայնի, վճիռը կհրապարակվի ավելի ուշ:




Լրահոս