Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն և ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետտյերին հայտարարել են, որ իրենց հարսանիքը կլինի օգոստոսի 24-ին:
Ինչպես գրում են առցանց լրատվամիջոցները, հարսանիքի օրը պատահաբար չի ընտրված՝ օգոստոսի 24-ն Ուկրաինայի անկախության օրն է:
Պսակադրությունը տեղի կունենա Կիևո-Պեչորսկի Լավրայում: Արարողության պաշտոնական մասից հետո զույգի հյուրերն ու մտերիմները կտեղափոխվեն Կիևի հյուրանոցներից մեկը՝ միջոցառումը շարունակելու:
Հարսանիքը ընդամենը մեկ օր կտևի, հաջորդ իսկ օրը Վլադիմիրը կվերադառնա մարզումների ճամբար, ուր կշարունակի պատրաստվել բուլղարացի բռնցքամարտիկ Կուրբատ Պուլևի հետ մենամարտին:
Այս պահին Կլիչկոյի հարսնացուն հղի է, զույգը սպասում է առաջնեկին. տեղեկացնում է rosbalt.ru: