
Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները տեղեկացրել են, որ առաջին անգամ հայտնաբերվել է մարդկային այն գենը, որն իր ազդեցությունն է ունենում գրիպի վարակի հաղթահարման վրա, եւ թե ինչու են ոմանք ավելի խոցելի հիվանդության նկատմամբ: Բրիտանիայի Sanger ինստիտուտի գիտնականններից մեկը նշել է, որ IFITM3 կոչվող գենի գրիպից պաշտպանվելու առաջին զենքն է: Այս գենի առկայության դեպքում հիվանդությունը դժվարությամբ է տարածվում, իսկ դրա բացակայության դեպքում գրիպի ախտանշանները ավելի խիստ են լինում, եւ առողջական լուրջ խնդիրներ են առաջանում